Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում Տավուշի մարզի համայնքների համար անցկացվեց «Կլիմայի փոփոխության ազդեցությունը սողանքների վրա և սողանքների կառավարումը համայնքներում» խորագրով երկու դասընթաց
01 նոյեմբերի 2021

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում Տավուշի մարզի համայնքների համար անցկացվեց «Կլիմայի փոփոխության ազդեցությունը սողանքների վրա և սողանքների կառավարումը համայնքներում» խորագրով երկու դասընթաց

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Հոկտեմբերի 25-28 Տավուշի մարզի խոցելի համայնքների ներկայացուցիչների համար անցկացվեց «Կլիմայի փոփոխության ազդեցությունը սողանքների վրա և սողանքների կառավարումը համայնքներում» երկու վերապատրաստման դասընթաց: Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ:


Դասընթացի նպատակն էր պարզաբանել կլիմայի փոփոխության կապը սողանքների առաջացման և դրանց վերաակտիվացման հետ, բարձրացնել բնակչության՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետներին դիմակայելու ունակությունը, տալ ընդհանուր տեղեկություններ սողանքավտանգ տեղամասերի արդյունավետ և անվտանգ օգտագործման, մշտադիտարկման մեթոդների կիրառման և սողանքային վտանգի մեղմման աշխատանքների վերաբերյալ՝ այսպիսով նպաստելով խոցելի համայնքների բնակչության՝ կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ հարմարվողականության ներուժի բարձրացմանը և աղետների ռիսկերի նվազեցմանը: Դասընթացից բացի, ՀԱԾ ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ուղեցույց ուղղորդելու սողանքավտանգ բնակավայրերի բնակիչներին սողանքների մշտադիտարկման մեթոդների և գործելակերպերի կիրառման հարցում:


Դասընթացի մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխության ռիսկերին, բացասական ազդեցություններին, խոցելի ոլորտներին, հարմարվողականության կարևորությանն ու հնարավորություններին: Ներկայացվեցին կլիմայի փոփոխության հետևանքով ՀՀ սողանքային իրավիճակը, վտանգները և ռիսկերը, մասնավորապես Տավուշի մարզում առկա և կանխատեսվող սողանքային վտանգները, սողանքների մշտադիտարկման պարզ մեթոդները նաև անօդաչու թռչող սարքերի գործածությունը: Հովք բնակավայր այցի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան իրականացնել աողանքների ուսումնասիրության և քարտեզագրման, մշտադիտարկման սարքերի տեղադրման և չափումների, անօդաչու սարքով աշխատանքի և տվյալների հավաքագրման պրակտիկ աշխատանքներ: Դասընթացի ընթացքում քննարկվեցին նաև սողանքների մեղմման միջոցառումներն ու համայնքի ներգրավվածության գործելակերպերը:


Դասընթացներին մասնակցեց Սարիգյուղ, Գանձաքար, Հովք, Գետահովիտ, Աչաջուր, Վազաշեն, Թեղուտ, Գետահովիտ, Դիլիջան, Լճքածոր, Արճիս, Ներքին Ծաղկավան, Վերին Ծաղկավան, Նոյեմբերյան, Հաղարծին, Նավուր բնակավայրերի 21 ներկայացուցիչ:


 


Միջոցառման օրակարգ


Ներկայացված նյութեր


 



Կիսվել